Կիրանցեցիներին հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն նրանք պիտի հրաժարվեն գույքային իրավունքից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ահազանգում է․
«Այսօր Բագրատ Սրբազանի հետ այցելեցինք Կիրանց, Ոսկեպար գյուղեր, որտեղ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ։
Ցավալի էր տեսնել, որ դեպի Կիրանց տանող ճանապարհից հանվել է հերոսի՝ Դավիթ Շահնազարյանի լուսանկարը, գյուղի ցուցանակը, ապամոնտաժվել է արծվի արձանը։
Սրբազանի հետ փորձեցինք գտնել նաև Ոսկեպարի այն ցանկապատը, որի մասին խոսել էր վարչակարգի ղեկավարը։
Ո՛չ բնակիչները, ոչ էլ ոստիկանները չէին տեսել այդ ցանկապատը։ Եւս մեկ անգամ փաստվեց հերթական կեղծիքի մասին։
Կիրանց գյուղի բնակիչներն ունեն բազմաթիվ մտահոգություններ։ Դրանք հիմնականում վերաբերում են անվտանգությանը եւ ապրուստի միջոցներին։
Ապօրինի սահմանազատման գործընթացից հետո անհնարին է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։ Գյուղացիները չեն կարողանում հավաքել դաշտերից հասած ցորենը։
Անասնապահությունը ևս կանգ է առել Կիրանցում՝ արոտավայրերի վտանգված լինելու պատճառով։
Կիրանցեցուն հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն իրենք հրաժարվում են գույքային իրավունքից։
Իշխանությունները լավ են հասկանում, որ կադաստրի վկայականների առկայությունը խոչընդոտում է իրենց հանձնողական քաղաքականությանը, այդ պատճառով դիմում են նման ստոր միջոցների։
Այս ամենը հակաօրինական է, եւ այն անձինք, որոնք ճնշում են գործադրում գյուղացիների նկատմամբ՝ համոզելով, որ կադաստրի վկայականները, միևնույն է, «առ ոչինչ են», և դրանցից հրաժարումը «ավելի ձեռնտու» կլինի, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Նշված հարցերի վերաբերյալ պատրաստվում եմ գրություններ ուղարկել պատկան մարմիններին՝ պահանջելով մանրամասն պարզաբանում»։