Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մարտարվեստ՝ նուրբ ուղի, փափուկ ճանապարհ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձյուդոն (ճապոներենից թարգմանաբար՝ «նուրբ ուղի, փափուկ ճանապարհ») այն մարտարվեստի տեսակներից մեկն է, որը ստեղծվել է Ճապոնիայում 19-րդ դարի վերջին։ Այդ տեսակի մարտարվեստի հիմնադիրը եղել է մարտարվեստների մասնագետ Ջիգորո Կանոն։ Ձյուդոյի հիմնական սկզբունքը ոչ թե բիրտ ուժն է, այլ ճարպկությունն ու փիլիսոփայական մտածողությունը։ Ջիգորո Կանոն ծնվել է 1860 թվականին Հիգաշինադա-կու քաղաքում (նախկինում՝ Միկագեն, Ճապոնիա)։ Դեռևս ուսանողության տարիներին Ջիգորոն մտածում էր, թե ինչպես հասնել մտքի և մարմնի ներդաշնակության: Ունենալով մարմնամարզական կազմվածք՝ Կանոն ամենակարճ ժամանակում յուրացրել է ջուջուցուի բավականին բարդ ոճերը։

Այդ ոճերի հիման վրա էլ Ջիգորո Կանոն կարողացել է զարգացնել մարտական մենամարտի տեխնիկան՝ բացառելով դրանից առավել վնասվածքային և մահացու տեխնիկան։ 1882 թվականին հիմնելով «Կոդոկան» մարտարվեստի դպրոցը, որն առ այսօր հանդիսանում է աշխարհի ամենամեծ ձյուդոյի մարզման դպրոցը, Ջիգորո Կանոն ճանապարհ է հարթել մարտարվեստի բոլորովին նոր տեսակի՝ ձյուդոյի համար: Ջիգորո Կանոյի բարձր կազմակերպչական հմտությունների շնորհիվ դպրոցը արագորեն է հայտնի դարձել: Դրանում նշանակալի դեր է խաղացել բուդո վերածննդի շարժումը, որը գլխավորում էր Զինվորական քաջության ասոցիացիան։

Ձյուդոյի ժողովրդականությունը կտրուկ աճել է 1886 թվականին Տոկիոյում տեղի ունեցած ոստիկանական մրցաշարից հետո, որտեղ ձյուդոյի հավաքականի մարզիկները հաղթել են ջիու-ջիցուի ամենահայտնի դպրոցներից մեկին։ «Կոդոկան» մարտարվեստի դպրոցի քառասունամյակին ձյուդոյի տեխնիկայի համակարգը լիովին ձևավորված էր: Այդ ժամանակ դպրոցի ուսուցիչ և հիմնադիր Ջիգորո Կանոն արդեն 62 տարեկան էր։ 1956 թվականին Փարիզում կայացած աշխարհի առաջին առաջնությունից հետո ձյուդոն սկսել է լայն ժողովրդականություն ձեռք բերել հանրության շրջանում։ Պարբերաբար մրցույթներ են անցկացվել աշխարհի շատ երկրներում, և 1964 թվականին Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է այդ արևել յան մարտարվեստի նոր տեսակը։ Ներկայում ձյուդոն նաև կանանց շրջանում է ամենահայտնի մարտարվեստներից մեկը։

Կանանց շրջանում ձյուդոյի զարգացման ուղին «Կոդոկանում» հարթել է Ջիգորո Կանոյի կինը՝ Սումակոն: 1934 թվականին Ջիգորո Կանոն հայտարարել է «Կոդոկան» դպրոցի կանանց բաժնի պաշտոնական բացման մասին։ Կանանց ձյուդոն հատկապես սրընթաց զարգացում է ապրել 1980 թվականից։ 1980 թվականին 27 երկրի 147 մարզիկ է մասնակցել կանանց ձյուդոյի աշխարհի առաջին առաջնությանը, իսկ արդեն 1992 թվականին կանանց ձյուդոն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում։ Ի տարբերություն բռնցքամարտի, կարատեի և հարվածային ոճի մյուս մենամարտերի ձյուդոյի հիմքն են կազմում նետումները, ցավեցնող հնարքները, պահումները և պարտերի վիճակում խեղդելը։ Հարվածները և մի քանի առավել տրավմատիկ հնարքների ուսումնասիրությունը կատարվում է կատայի ձևով, որտեղ մրցակցի վրա հնարքի իրականացման նպատակը միայն շարժումների ճշգրտությունն է։ Ունենալով փիլիսոփայական մեծ իմաստ՝ ձյուդոն հիմնված է 3 հիմնական սկզբունքի վրա՝ փոխօգնություն և փոխըմբռնում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար, մարմնի և հոգու լավագույն օգտագործում, զիջում հաղթելու համար։

Ձյուդոյի տեխնիկան ընկած է մենամարտի ժամանակակից բազմաթիվ ոճերի, այդ թվում՝ սամբոյի, բրազիլական ջիու-ջիթսուի, Կավայիսի Ռյու ձյուձյուցուի, Կոսեն ձյուդոյի հիմքում։ Հայաստանում ձյուդոն սկսել է զարգանալ 1972 թվականից։ Այդ մարզաձևի տարածման նախաձեռնողը և առաջին մարզիչը եղել է Թելման Քոչարյանը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan