«Մեր մասին ասում էին, որ ես ու եղբայրս մանկատան երեխաներ ենք». բլից հարցեր Լիլիթ Կարապետյանին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք երգել:
-Մայքլ Ջեքսոնի, ցավոք, երբեք չեմ կարող: Նույնիսկ նկարվելով կբավարարվեի:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը ո՞րն է:
-Իմ տան հատվածը՝ Թումանյան փողոցը, և Աբովյան փողոցն եմ շատ սիրում:
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Ինքնաթիռից վախ ունեմ, փակ տարածությունից՝ վերելակից, մեքենայի ետնամասում նստելուց: Ֆոբիա ունեմ նաև ջրից, լողալուց եմ վախենում:
-Ինչի՞ց կարող եք վիրավորվել:
-Շատ ուժեղ ազդվում եմ անտակտ, անքթածակ արարքներից:
- Ձեր մանկության երազանքը ո՞րն է եղել:
-Երգչուհի դառնալ, որն էլ կատարվեց: Նաև երազում էի դերասանուհի, պարուհի դառնալու մասին:
- Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:
- Դեռ ոչինչ չեմ պլանավորել, քանի որ տղաս քննություններ է հանձնում: Բայց նախընտրում եմ գնալ Եգիպտոս, գնային առումով հարմար է բոլորին, այդ թվում՝ ինձ:
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:
-Մանկուց եմ այդ համը ճաշակել: Երբ դուրս եմ գալիս տղայիս հետ և տաքսու վարորդները գումար չեն վերցնում, վատ եմ զգում, բայց միևնույն ժամանակ՝ շոյվում եմ: Երբ ինչ-որ տեղ ենք գնում, անընդհատ ուշադրության կենտրունում եմ լինում, որդիս հպարտանում է դրանով, դա ինձ դուր է գալիս:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ, որ աշխարհում պատերազմ չլինի, մեր երկիրը խաղաղ լինի, և, որ աշխարհում հիվանդ երեխա չլինի:
-Անձնական կյանքում կա՞ն նորություններ:
-Ես հիմա միայն որդուս հետ եմ ամեն բան կապում:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կուզեիք փոխել:
-Շատ զգացմունքային եմ:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին:
-Այն, որ ես և եղբայրս մանկատան երեխաներ ենք: Դրա մասին լսել է մայրս մեր համերգի ժամանակ, իր դիմաց կանգնած 2 կանայք են խոսել, որ շատ վատ ծնողներ ենք ունեցել, մեզ թողել են: Մայրս շատ ծանր էր տարել, և չէր կարողացել նրանց հակառակն ապացուցել: