Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը
INTERNATIONAL NEWSԱմերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կհասնի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է իր կողմնակիցների հետ հանդիպմանը՝ հավաստիացնելով, որ դրան կհասնի նույնիսկ նախքան նախագահի երդմնակալության արարողությունը:
Բացի այդ, նա խոստացել է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Գործող առաջնորդ Ջո Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։
Սպասվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։