Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր․ Աշոտ Ղազարյան
SOCIETYԼալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր, այլև մշակույթի կարևոր մարդկանցից մեկն էր ու իր գնալով մշակութային փնջի գույներից մեկը պակասեց:
Այս մասին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Լալան մաքուր մարդ էր, ազնիվ մարդ է: Չեմ լսել Լալայից, որ որևէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, ծիծաղը դեմքին, ուրախ:
«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, այնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում:
Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,- ասաց նա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



