Սպանել են հոգևորականի, 15 ոստիկանի, ահաբեկիչները պաշտոնյայի որդիներ են. արյունոտ կիրակի՝ Դաղստանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավարը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել, որ նրա որդիները կասկածվում են տարածաշրջանում հարձակումներին մասնակցելու մեջ։ Այս մասին հայտնել են հանրապետության ուժային կառույցներում, փոխանցում է «Известия»-ն։
Ավելի վաղ MK.RU-ն հայտնել էր, որ հանրապետության շրջանի ղեկավարը որոշել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, թե իր որդիները կասկածվում են տարածաշրջանում ահաբեկչությանը մասնակցելու մեջ։ Նշվում է, որ նրան հեռացրել են Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից:
Զինված հարձակումները իրականացվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա։
Հիշեցնենք, որ Դաղստանում հունիսի 24-ին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Մախաչկալայում և Դերբենտում։ Հարձակվողները կրակել են սինագոգի, երկու ուղղափառ եկեղեցիների և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Ահաբեկիչների զոհ են դարձել 15-ից ավելի ոստիկաններ, մի քանի քաղաքացիական անձինք եւ հոգեւորական Հայր Նիկոլայը։
Հարձակումների արդյունքում չեզոքացվել է 3 զինյալ, որոնք մասնակցել են Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության դիրքի վրա։
Նրանցից երկուսը, տվյալ պաշտոնյայի որդիներն են, ևս մեկը՝ նրա բարեկամը: Բացի այդ, շրջանի լողափում ձերբակալվել են ևս երկու հանցագործներ, ովքեր մասնակցել են այս հարձակմանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live