Մախաչկալայում և Դերբենտում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 20-ը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է Մախաչկալայում և Դերբենտում հակաահաբեկչական գործողության ավարտի մասին։ Կոմիտեն հաստատել է, որ բոլոր հարձակվողները սպանվել են:
«Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման արդյունքում ժամը 08:15-ին Դաղստանի Հանրապետության Մախաչկալայի և Դերբենտի վարչական սահմաններում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմը», - ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։
Երեկ՝ հունիսի 23-ի երեկոյան, մի շարք հարձակումներ են տեղի ունեցել Դերբենտում գտնվող սինագոգի և եկեղեցու վրա, ինչպես նաև Մախաչկալայի եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։ Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։ Սպանվել է վեց զինյալ։ Նրանցից երեքը հանրապետության Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներն ու եղբոր որդին են։
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: