Գերմանիան շահագրգռված է միջսիրիական բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում. Մերկել
INTERNATIONAL NEWSԳերմանիան շահագրգռված է, որպեսզի սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները սկսվեն որքան հնարավոր է շուտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք ունենք ընդհանուր շահագրգռվածություն, որպեսզի այդ բանակցությունները կրկին սկսվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մերկելը` Բեռլինում կայացած գերամանա-թուրքական միջկառավարական խորհրդակցություններից հետո` լրագրողների հետ զրույցում:
Ակնկալվում է, որ միջսիրիական բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին Ժնևում: Հունվարի 22-ին ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ հնարավոր է բանակցությունների ամսաթիվը փոխվի` «գործնական պատճառներից ելնելով»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



