Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ
ECONOMICSԱրևային էներգետիկան դարձել է առաջատարը վերականգնվող էներգիայի բոլոր աղբյուրների մեջ։ Արևային էներգետիկայի նման շեշտակի աճը պայմանավորված է դրա նկատմամբ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետաքրքրությամբ։ Այդ ընկերությունները փորձում են մաքուր էներգիայով ապահովել իրենց տվյալների կենտրոնները, որոնք գլոբալ համացանցի և արհեստական բանականության հավելվածների հիմքն են, միայն «Amazon»-ը, «Microsoft»-ը, «Meta» պլատֆորմը և «Google»-ը վերջին 5 տարում իրականացրել են ԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտի խոշոր նախագծերի 40 %-ը։
Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտին է խոսում նաև դրա գինը, որը վերջին շրջանում սկսել է լրջորեն նվազել, ընդ որում արևային էներգետիկան շարունակում է կազմել միայն փոքր մասն ԱՄՆ-ում էներգիայի արտադրության և սպառման ընդհանուր ծավալում։
2023 թվականին արևային էներգետիկայի արտադրության չափաբաժինը կազմել է ընդամենն ընդհանուր ծավալի 3,9 %-ը, իսկ օրինակ բնական գազից էլեկտրաէներգիայի գեներացիան անցած տարի կազմել է 43 %։
Այդուհանդերձ ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսումներով՝ 2024 թվականին արևային էներգիայի չափաբաժինը կարող է հասնել մինչև 58 % ընդհանուր ծավալում։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անուշ Մանուկյան