«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր աշխատանքի և կարևոր առաքելության համար:
«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար՝ համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչման, պարգևատրվել Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Լուսանկարներ՝ այստեղ