Հայաստանի շախմատի 76-րդ առաջնության 10-րդ տուրից հետո 7,5 միավորով առաջատարը կրկին Զավեն Անդրիասյանն է
SPORTՏղամարդկանց շախմատի 76-րդ առաջնության 10-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը կես միավորով կրկին առաջ է անցել մրցակիցներից: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, 9-րդ տուրից հետո առաջատարին միավորներով հավասարված Ռոբերտ Հովհաննիսյանին չի հաջողվել 10-րդ տուրում միավոր հավաքել: Նա պարտվել է Սամվել Տեր-Սահակյանին:
Նախավերջին տուրում ոչ ոքի է ավարտվել նաեւ Կարեն Գրիգորյան -Նորայր Թորոսյան պարտիան: Լեւոն Բաբուջյանը առավելության է հասել Տիգրան Պետրոսյանի, Հովհաննես Գաբուզյանը՝ Արման Փաշիկյանի, Արման Միքայելյանը՝ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ:
Վաղը՝ հունվարի 23-ին կկայանա Հայաստանի առաջնության վերջին՝ 11–րդ տուրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



