«Հեշտ չէր գալ մի որոշման, որը մեկ րոպեում կջնջեր ամիսների կատարած աշխատանքը». Սյուզաննա Մելքոնյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին:
«Սիրելի՛ ընկերներ, շնորհակալ եմ հերթական անգամ կողքիս լինելու և ինձ հավատալու համար: Կլինեմ անկեղծ ՝ հեշտ չէր գալ մի որոշման, որը մեկ րոպեում կջնջեր ամիսների կատարած աշխատանքը:
Այո, մենք չենք մեկնում այս անգամ «Սլավյանսկի Բազար» մրցույթին, քանի որ իրավիճակը բավականին լուրջ է և պատասխանատու:
Երեկվանից ստացել եմ շատ նամակներ ՝ ոգևորող, մխիթարող, ափսոսանքի, նաև հպարտության: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձե՛զ ՝ այսքան գիտակից ու լավը լինելու համար: Թող լինի խաղաղություն, մնացած ամեն բան առջևում է»,- գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live