Շաքարավազը՝ արտաքին խնամքի հիանալի միջոց
LIFEԵթե դուք ժողովրդական բաղադրատոմսերի սիրահար եք, կիմանաք, որ օրինակ, սոդան կամ աղը արտաքին խնամքի լավ միջոցներ են։ Սակայն քչերը գիտեն, որ շաքարավազը եւս լավ միջոց է՝ արտաքին խնամքի համար՝ ոտքից մինչեւ գլուխ։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ այն արտաքին օգտագործման համար է լավ, ոչ թե ներքին։
Մետաքսե շրթունքներ
Թրջեք մատը ջրով, հետո շաքարավազով։ Դրանից հետո շրջանաձեւ շարժումներով նրբերեն մերսեք շրթունքները։ Այս միջոցը հատկապես լավ է, եթե ձեր շրթունքները չոր են ու ճաքճքած։

Սկրաբ մարմնի համար
Մեկ բաժակ շաքարավազը խառնեք մի քանի բանանի խյուսի հետ։ Օգտագործեք խառնուրդը իբրեւ մարմնի սկրաբ։ Այն հրաշալի մաքրում է մարմինը, մաշկի որակը բարելավում, ինչպես նաեւ հրաշալի բույր ունի։

Հավասարաչափ արեւայրուք
Եթե սոլյարի եք գնում կամ լողափ, օգտագործեք շաքարավազը՝ հավասարաչափ արեւայրուք ստանալու համար։ Շաքարավազը խառնեք ձիթապտղի յուղի հետ եւ քսեք մարմնին, հետո լվացեք։

Փափկացրեք կրունկները
Շաքարավազը խառնեք անանուխի յուղի հետ ու մշակեք կրունկները։ Այն փափկացնում է կրունկներն ու սնուցում մաշկը։ Հատկապես օգտակար է ամռանը։

Մաքրեք կեղտոտ ձեռքերը
Եթե ամբողջ օրը նկարել եք կամ հողի հետ աշխատել, այնպիսի գործով եք զբաղվել, որ կեղտոտել եք ձեռքերը, մեկ թեյի գդալ շաքարավազը լցրեք ձեռքերի մեջ, մի լավ տրորեք ձեռքերը, ապա լվացվեք։




