Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենամատչելի դրախտավայրերը

LIFE

Shabat.am-ը գրում է.

Աշխարհում կան բազում հրաշալի վայրեր, ուր այցելելը շատ մատչելի է: Ծառայությունների և հյուրանոցների ցածր գները թույլ են տալիս կազդուրիչ հանգիստ անցկացնել՝ միաժամանակ խնայելով ֆինանսական միջոցները: Այս սքանչելի դրախտավայրերում ճանապարհորդական անկրկնելի փորձառությունների պակաս չի զգացվի:

1. Հարավային Աֆրիկա

http://www.incrediblesnaps.com/wp-content/uploads/2013/05/Cape-Town-South-Africa.jpg

Նելսոն Մանդելայի անվան հյուրանոցի ղեկավարությունը այս տարի անցյալ տարվանից 8 %-ով ավելի ցածր գին է սահմանել սենյակների և ծառայությունների համար: Դուք կարող եք վայելել սաֆարին կամ պարզապես ազատության մեջ թափառող պինգվինների հետ ժամանակ անցկացնել Քեյփթաունում գտնվող Բոուլդեր լողափում: Կրուգերի ազգային արգելոցում մուտքի վճարը 20 դոլար է: Արգելոցում Դուք կարող եք տեսնել Աֆրիկայի վայրի կենդանիներին, օրինակ՝ թռչկոտող սրնչակ, հովազային կրիա, մրջնառյուծ և այլն: Այս բոլոր կենդանիները այցելուներին հաճելի ակնթարթներ են պարգևում և թույլ տալիս ավելի մոտիկից առնչվել վայրի բնությանը: Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր տեսարժան վայրերում ամեն ինչ արված է այցելուներին գոհացնելու համար: Այստեղ կարելի է լողալ և զբաղվել սերֆինգով, իսկ ջրափրկարարները մշտապես զգոն կանգնած են, որպեսզի հարկ եղած դեպքում օգնության հասնեն այցելուներին: Յոհաննեսբուրգի Սոուետո ավանում են գտնվում Նելսոն Մանդելայի թանգարանը և Ապարտեիդի թանգարանը, որոնց հյուրընկալ դռները բաց են այցելուների առաջ: Վիլիկազի փողոցի ռեստորաններում առաջարկվում է աֆրիկյան լավագույն սնունդը՝ շատ ցածր գներով:

2. Վենետիկ

http://www.kevinandamanda.com/whatsnew/wp-content/uploads/2012/05/venice-italy-31.jpg

Վենետիկը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, սակայն ի տարբերություն մի շարք այլ գեղեցիկ քաղաքների, այստեղի հյուրանոցների ու ծառայությունների գները շատ ցածր են: Վենետիկում Դուք կարող եք հեշտությամբ օգտվել առաջարկվող բոլոր հարմարություններից ու հիանալ քաղաքի շքեղությամբ: 3-աստղանի հյուրանոցում մի գիշեր անցկացնելու դիմաց պետք է վճարել նվազագույնը 19 դոլար, իսկ առավելագույնը՝ 110 դոլար: Վենետիկ կատարած ճանապարհորդության ընթացքում, ի թիվս այլ տեսարժան վայրերի, անպայման այցելեք Սան Մարկոյի հրապարակ: Հյուրանոցներում վարձերը նվազել են 7 %-ով, ուստի Վենետիկում արձակուրդ անցկացնելը ներկայումս ավելի մատչելի է, քան նախկինում:

3. Դոմինիկյան Հանրապետություն

http://0.tqn.com/d/create/1/0/n/u/5/-/overview.jpg

Այստեղ հյուրանոցների գները գրեթե նույնն են, ինչ Վենետիկում: Օրինակի համար դիտարկենք Խուան Դոլիոյում գտնվող «Plaza Real» հանգստավայրը: Սենյակները հագեցած են զանազան ժամանակակից հարմարություններով, որոնք միտված են գոհացնել այցելուներին: Այս շքեղ հյուրանոցում մեկ գիշերվա գինը նվազագույնը 34 դոլար է: Այստեղի հանգստավայրերում հանգրվանելը բավականին մատչելի է: Դրանց պատուհաններից երևում են գեղեցիկ լողափերն ու օվկիանոսը: Դոմինիկյան Հանրապետությունում ճանապարհորդելիս արժե այցելել նաև «Los Haitises» ազգային արգելոց, որտեղ ընդամենը 3 դոլարով կարելի է կայակ (նավակի տեսակ) վարձել: Հավելենք նաև, որ գումարի մեջ մտնում են նաև լիցենզավորված զբոսավարի ծառայությունները:

4. Բուենոս Այրես

http://www.buenosairestouring.com/wp-content/uploads/2013/06/puerto-madero.jpg

Որոշ մարդիկ Բուենոս Այրեսը կոչում են «Հարավային Ամերիկայի Փարիզ»: Այս ռոմանտիկ քաղաքում շատ ցածր գներով կարելի է օգտվել կատարյալ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններից ու ծառայություններից: Այս վայրը պարզապես դրախտային անկյուն է, որն առանձնապես հայտնի է տանգոյով ու համեղ պիցցայով: Շատ քիչ գումար վճարելով՝ կարելի է նաև թանգարաններ ու այլ պատմական վայրեր այցելել: Խորհուրդ կտանք նախևառաջ այցելել Բուենոս Այրեսի լատինամերիկյան արվեստի թանգարանը: Կոլոնթատրոնում օպերայի և բալետի ներկայացումների տոմսերը մոտավորապես 9 դոլար արժեն, իսկ զբոսավարի ուղեկցությամբ անցկացվող էքսկուրսիաները՝ 10 դոլար:

5. Ատլանտյան Կանադա

Ատլանտյան Կանադայում հանգստացողները կարող են ըմբոշխնել համեղ ծովամթերք և ծանոթանալ այս վայրի հարուստ պատմությանը: Ատլանտյան Կանադայի գրեթե բոլոր հյուրանոցներում գործում են ճկուն զեղչային համակարգեր: «Country Hearth Inn» հյուրանոցում մի գիշերվա արժեքը կազմում է 48 դոլար: Այս հյուրանոցում առկա են Ձեր արձակուրդն անմոռանալի դարձնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program