Միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ-ի և Արցախի շահերը. Էդուարդ Շարմազանով
POLITICSՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ու՞մ երկրպագել Անգլիա-Սլովակիա խաղում։ Միանշանակ՝ Սլովակիայի հավաքականին։ Ինչու՞… Քանի որ միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ եւ Արցախի շահերը։
Մասնավորապես, 2015-ին եւ 2018-ին Սլովակիայի խորհրդարանում սլովակ եղբայրների հետ կազմակերպեցինք «Ընդդեմ ցեղասպանության» համաժողովը,իսկ 2018-ին էլ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ Բրատիսլավայում նախաձեռնեցինք Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի նվիրված միջոցառում։
Ողջույններս սլովակ եղբայրներիս՝ խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոյին/այսօր արդեն փոխնախագահ/ եւ Սլովակիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դուշան Տիտելին»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



