Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:
Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: