Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ռուսական պատերազմի առաջին նշանները

POLITICS

«168 ժամ» թերթը գրում է. «Հունվարի 20-ից Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ կաթնամթերքի, մսի ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը մտցվել է գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից՝ պայմանավորված Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված իրավիճակով։ Ռուսական իշխանությունները, ըստ պաշտոնական պարզաբանման, մտավախություն ունեն, որ Հայաստանից ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան։

Ֆորմալ առումով ամեն ինչ նորմալ է. Ռուսաստանի համապատասխան ծառայությունը տեղեկացել է Հայաստանում տարածված հիվանդության մասին եւ ցանկանում է պաշտպանել սեփական քաղաքացիներին՝ անորակ գյուղմթերքների առաջարկից: Բայց դա՝ միայն ֆորմալ առումով: Իրականում «Ռոսսելխոզնադզորը» ոչ թե գյուղատնտեսական ծառայություն է, այլ դրա անվան տակ գործող քաղաքական մահակ, որը Ռուսաստանի իշխանությունը կիրառում է բոլոր այն երկրների դեմ, որոնց հետ հարաբերություններում իրեն ոչ հաճո երեւույթներ են արձանագրվում:

Նաեւ «Ռոսսելխոզնադզորի» միջոցով էր ռուսական շուկան փակվում ուկրաինական ու մոլդավական ապրանքների առջեւ՝ այդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների լարման ժամանակահատվածում: Մի խոսքով, «Ռոսսելխոզնադզորի» որոշումը պետք է մտահոգի ոչ միայն ու ոչ այնքան՝ գյուղատնտեսության ու սննդի անվտանգության մեր համապատասխան կառույցներին՝ դաբաղ հիվանդության առկայության առումով, այլ Արտգործնախարարությանն ու արտաքին քաղաքականությամբ զբաղվող այլ ինստիտուտներին:

Վերջիններս պետք է պարզեն, թե Հայաստանի որ քայլը կամ քայլերն այդքան դուր չեն եկել ռուսներին, որ նրանք Հայաստանի նկատմամբ կիրառում են իրենց «գյուղատնտեսական մահակը»: Հայաստանն այս օրերին ակտիվորեն բանակցում է Եվրամիության հետ՝ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանում ամեն օր ավելի շատ են խոսում Իրանի հետ հարաբերություններում բացվող նոր հեռանկարների, իրանական էներգետիկ աղբյուրներից օգտվելու միջոցով Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածության դիվերսիֆիկացման մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործընթացները դեռ նոր են սկսվել, չպետք է բացառել, որ առաջիկայում «Ռոսսելխոզնադզորը» զանազան վարակներ «հայտնաբերի» հայկական բանջարեղենի, կոնյակի ու Ռուսաստան արտահանվող այլ ապրանքատեսակների մեջ:

Նրանք հավանաբար մտածում են, որ այդպիսով Հայաստանին կստիպեն հերթական անգամ հանդես գալ խնդրողի դիրքերից՝ ռուսական շուկան բացելու դիմաց Ռուսաստանից կախվածության թուլացման մասին անգամ չմտածելու պայմանով: Ռուսաստանի այս գործելաոճին, սակայն, պետք է պատասխանել ոչ թե ավանդական՝ խնդրողի դերից, այլ՝ իրենց մեթոդներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող «ամենավարակված» ու բացիլակիր ապրանքը ռուսական քարոզչությունն է, կարելի է արգելել ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը: Ժամանակավորապես, իհարկե, ինչպես «Ռոսսելխոզնադզորը»՝ հայկական գյուղմթերքների դեպքում: Մինչեւ անցնի «դաբաղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another