Նավթի գները վերջին 5 ամիսների ընթացքում ամենամեծ աճն են արձանագրել
ECONOMICSԼոնդոնի բորսայում հունվարի 22-ին Brent տեսակի նավթի գները ռեկորդային տոկոսային աճ են արձանագրել 2015-ի օգոստոսից հետո: Բորսայի նախորդ օրվա փակման գինը եղել է 29,70 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ սակարկությունների ավարտին այն հասել է 32,18 դոլարի: Մեկ օրում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 8,35 տոկոսով: Բացարձակ արտահայտությամբ, նավթը թանկացել է 2,53 դոլարով:
Վերջին անգամ նավթը մեկ օրվա ընթացքում այդքան կտրուկ թանկացել էր 2015-ի օգոստոսի 31-ին, երբ օրական աճը կազմել էր 8,19 տոկոս, իսկ օգոստոսի 27-ին նավթի գինն աճել էր 10,25 տոկոսով: Այն ժամանակ գործարքներն ավարտվել էին 47,56 դոլար գնով:
Նավթը վերջին 2 օրերին ակտիվորեն թանկանում է, նախրդ օրը այն թանկացել էր 6,53 տոկոսով: Ռուսական ռուբլու բորսայական փոխարժեքը վերջին օրերին կրկնում է նավթի շուկայի փոփոխությունները: Brent տեսակի նավթի թանկացումից հետո հունվարի 22-ին ռուսական ռուբլին ամրապնդվել է: Եթե հունվարի 21-ին եվրոյի փոխարժեքը հասել էր 93,70 ռուբլու, ապա հունվարի 22-ին գործարքներն ավարտվել են 84,24 ռուբլի ցուցանիշով:
Ամերիկյան դոլարը նույնպես էժանացել է Մոսկվայի բորսայում: Հունվարի 21-ին այն եղել է 85,999 ռուբլի, իսկ արդեն հունվարի 22-ին նվազել ՝ հասնելով 78,024 ռուբլու, հաղորդում է РБК-ն: