Թուրքական նավահանգստում այրվել է ռուսաստանցուն պատկանող 5,7 մլն դոլար արժողությամբ նավը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ֆեթհիե նավահանգստում այրվել է ռուսաստանցի գործարարին պատկանող 5,7 մլն դոլար արժողությամբ սուպերնավը:
27 մետր երկարություն ունեցող Queen Anna նավում հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի ցերեկը՝ ուժեղ անձրեւի ժամանակ: Ականատեսների աչքի առջեւ կրակը տարածվել է ողջ նավով: Կրակը հարակից նավերի վրա տարածվելու վտանգի պատճառով այրվող նավը տեղափոխվել է անվտանգ վայր:
Հրդեհի հետեւանքով տուժել է նավի հրամանատար Վլադիմիր Լոպատան եւ տեղափոխվել հիվանդանոց: Հրդեհի պատճառները պարզվում են, հաղորդում է The Daily Mail-ը:
Princess 95 դասի Queen Anna նավը, որը գնահատվում է 4 մլն ֆունտ (5,7 մլն դոլար) կառուցվել է 2009 թվականին եւ կարող է տեղավորել 8 VIP ուղեւորների:
Նավի սեփականատիրոջ մասին հայտնի է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է, հաղորդում է Lenta-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



