Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչության տեղահանություն՝ անտեսելով միջազգային բոլոր կառույցներին. «Ֆրիդըմ Հաուս»
SOCIETYԱստիճանաբար և մեթոդաբար ադրբեջանական պետությունը ստեղծեց կենսապայմաններ, որոնք կոչված էին կա՛մ բերելու հայ բնակչության աստիճանական ոչնչացմանը, կա՛մ անհնարին դարձնելու նրանց մնալն ու գոյատևումը:
Այդ քայլից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտոնյաների պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը «լուծվել է», և «արդարությունը վերականգնվել է», ավելի է վկայում կանխամտածվածության մասին:
Միջազգային նորմերի մշտական անտեսումը և շարունակվող խախտումները, չնայած միջազգային դատապարտմանը, նույնպես վկայում են հայ բնակչությանը վերաբնակեցնելու Ադրբեջանի կառավարության միտումնավոր մտադրության մասին:
Ըստ այդմ, Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին, որոնք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում, որն իրականացվել է արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և կալանավորումների, ինչպես նաև սննդի և կյանք փրկող դեղամիջոցների հասանելիության սահմանափակումների միջոցով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



