Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 87,1 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի հենանիշային գներն ուրբաթ առավոտյան նվազում են։
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 87,13 դոլար` մեկ բարելի դիմաց, ինչը 0,3 դոլարով (0,34%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Նախօրեին այդ պայմանագրերը թանկացել էին 9 ցենտով՝ հասնելով 87,43 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում նվազել են 0,17 դոլարով (0,2%)՝ հասնելով 83,71 դոլարի։ Հինգշաբթի օրը ԱՄՆ-ում բորսաները փակվեցին Անկախության օրվա տոնակատարության կապակցությամբ, իսկ մեկ օր առաջ պայմանագիրը փակեց առևտուրը 83,88 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը ամենաբարձրն էր ապրիլի 16-ից ի վեր: