Եզդի ազատամարտիկները քանդված եկեղեցու վրա քրիստոնեական խաչ են տեղադրել (լուսանկարներ)
SOCIETYԻրաքյան Շանգալում եզդի ազատամարտիկները շարունակում են իրենց պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ: Օրերս եզդի ազատամարտիկներն ազատագրել են մի բնակավայր, որի բնակիչները քրիստոնյաներ են եղել:
Ինչպես հայտնում է «Սինջար» եզդիների ազգային միավորման մամուլի կենտրոնը, այդ բնակավայրում իսլամիստների կողմից քանդված եկեղեցու վրա եզդի մարտիկները խաչ են բարձրացրել եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել քրիստոնեական կրոնին ու մշակույթին: Եզդի մարտիկները նաեւ պատրաստակամություն են հայտնել վերականգնել քրիստոնյաների սրբատեղին:
Նրանք հայտարարել են, որ քրիստոնյաները եզդիաբնակ Շանգալի անբաժանելի եւ կարեւոր մասն եւ որ արվելուէ ամեն ինչ՝ նրանց հետ վերադարձնելու համար:



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



