Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈԻԼԻՍԻ). Ճենապակու առաջին մանուֆակտուրան, կատաղության դեմ առաջին պատվաստումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Համբույրի համաշխարհային օր, Մալավի՝ Անկախության օր, Կոմորյան կղզիներ՝ Անկախության օր, Չեխիա՝ Յան Հուսի օր, Լիտվա՝ Մինդաուգասի թագադրության օր, Ֆինլանդիա՝ Էյնո Լեյնոյի օր, Տիբեթցիների սփյուռք՝ 14-րդ Դալայ լամայի ծննդյան օր, Դանիա՝ Ֆեդերացիայի ճակատամարտի օր, Իսպանիա՝ Սան-Ֆերմին փառատոնի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1820 – ծնվել է մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1879 – ծնվել է հայկական ծագումով բալետի պարուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց Ագրիպինա Վահանովան։

1888 – ծնվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը։

2001- տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

2005- գիշերը պայթեցվել է Հարավային Կովկասը մատակարարող մայր գազատարը Մոզդոկ-Կազիմագոմետ հատվածում (Դաղստան):

2009-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլ յանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2012- չորս ամիս տևած ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելությանը, և «Զվարթնոց» օդանավակայանից Կոսովո է մեկնել 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:

2015-էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները ակցիա են իրականացրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները ցրել են ցուցարարներին։

2016-«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը։

2018- «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամներ անժամկետ նստացույց են սկսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր Աթոռի քարտուղարությունը:

2019- Արարատի մարզում՝ Երասխ-Երևան ճանապարհին, տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով երթուղային «ԳԱԶԵԼ»-ի 6 ուղևոր մահացել է, իսկ 12-ը՝ ստացել վնասվածքներ։

2021-վախճանվել է նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

ԱՇԽԱՐՀ

1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դարձել է Անգլիայի թագավոր։

1415 –չեխ բողոքական Յան Հուսին այրել են խարույկի վրա։

1439 - Հռոմի պապ Եվգենի 4-րդը և Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդը ստորագրել են Ֆլորենցիական ունիան, որով ստեղծվել է հռոմակաթոլիկ եկեղեցին։

1535 –անգլիացի հումանիստ, լորդ-կանցլեր Թոմաս Մորը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և ենթարկվել մահապատժի։ Հետագայում նա դասվել է կաթոլիկ սրբերի դասին։

1630 –Երեսնամյա պատերազմի ընթացքում շվեդների 4000-անոց զորքը ափ է իջել Գերմանիայում։

1661 -Անգարա գետի աջ ափին՝ Իրկուտա գետի միացման հատվածում հիմնադրվել է Իրկուտսկ քաղաքը։

1710 -Մեյսոնում (Սաքսոնիա) հիմնադրվել է Եվրոպայում առաջին ճենապակու մանուֆակտուրան, որտեղ սկսել են արտադրել Մեյսենյան ճենապակի։

1785 -դոլարը դարձել է ԱՄՆ-ի ազգային արժույթ։

1850 – ծնվել է ռուս կայսր Նիկոլայ 1-ինը։

1854 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը։

1885– Լուի Պաստյորը պատմության մեջ առաջին անգամ կատաղության դեմ պատվաստում է իրականացրել:

1893 – վախճանվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը։

1905 -Լոնդոնի ոստիկանները Սենտ-Լուիսի ոստիկաններին են հանձնել Ջոն Ուոքերի մատնահետքերը. դա եղել է Ամերիկայի և Եվրոպայի միջև իրականացված առաջին կասկածվող հանցագործի մատնահետքերի փոխանակումը։

1918 -Մոսկվայում ձախ էսեռները ապստամբություն են սկսել։

1938 – հայտնաբերվել է Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:

1946– ծնվել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:

1946– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Սիլվեստր Ստալոնեն:

1947 – ԽՍՀՄ-ում սկսվել է ԱԿ-47 ինքնաձիգի արտադրությունը:

1957- Ալթեա Գիբսոնը դարձել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մասնակիցը։

1964 - Մալավին հռչակել է իր անկախությունը Միացյալ Թագավորությունից։

1971 – վախճանվել է ամերիկացի ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգը։

1973 - Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը։

1975 - Կոմորյան կղզիներն անկախություն են ստացել Ֆրանսիայից։

1995 –Բոսնիական պատերազմի ընթացքում Ռատկո Մլադիչի սերբական զորքերը Սրեբրենիցայում կոտորել են ավելի քան 8000 բոսնիացիների։

1997 -Ղազախստանի խորհրդարանը հաստատել է մայրաքաղաքը Ալմա Աթայից Ակմոլու տեղափոխելու որոշումը։

2013 - Քվեբեկում բենզինատար գնացքի պայթյունից զոհվել է 47 մարդ, ավերվել է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։

2020-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր և խմբավար Էնիո Մորիկոնեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards