Տոկիոյում շոգի պատճառով հոսպիտալացվել է 119 մարդ
SOCIETYՇոգի պատճառով Տոկիոյի մոտ 119 բնակիչներ հոսպիտալացվել են արեւահարության պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Տուժածներից ամենաերիտասարդը 2 տարեկան էր, իսկ հոսպիտալացվածների առավելագույն տարիքը՝ 99։ Միաժամանակ Սիկոկու պրեֆեկտուրայում գրանցվել է վիճակի վատթարացման երկու դեպք, որին հաջորդել է մահը բարձր ջերմաստիճանի պատճառով։
Շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 35,5 աստիճան։ Այդ օրը երկրում առավելագույն ջերմաստիճանը 37 աստիճան է եղել։ Օդերևութաբաններն ակնկալում են, որ առաջիկա շաբաթներին ողջ երկրում ջերմաստիճանը կպահպանվի 25 աստիճանից ցածր, որոշ շրջաններում կբարձրանա մինչև 39 աստիճան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



