Սկանդալ երգչուհի Վալերիայի ընտանիքում․ ինչու է նրա 17-ամյա որդին հեռացել տնից ու թողել դպրոցը (լուսանկարներ)
LIFEԵրգչուհի Վալերիայի ընտանիքում իսկական շեքսպիրյան կրքեր են հասունացել։ Երգչուհու 17-ամյա որդին՝ Արսենի Շուլգինը, կռվել է ընտանիքի հետ ու հեռացել տնից՝ թողնելով ուսումը երաժշտական ուսումնարանում։ Իսկ այդ ամենի պատճառը սերն է։
Բոլորովին վերջերս լրատվամիջոցները գրում էին, թե Վալերիայի որդին ինչ մեծ ապագա ունի, ինչ տաղանդավոր դաշնակահար է։ Իսկ հիմա նա ամեն ինչ թողել է ու հեռացել տնից՝ հանուն իրենից 4 տարով մեծ մոդելի։
Որդու ընկերուհին՝ Աննա Շերիդանը, ընդհանրապես դուր չի գալիս Վալերիային, եւ նա անընդհատ վիճում էր որդու հետ՝ պահանջելով հեռանալ աղջկանից։ Ի վերջո Արսենին հեռացել է, սակայն ոչ թե ընկերուհուց, այլ ընտանիքից։ Հիմա նա հյուրանոցում է ապրում՝ ընկերուհու հետ։ Նա հրաժարվել է նվագել մոր համերգին, որը հունվարի 28-ին է տեղի ունենալու, Լոնդոնում։
Եւ հիմա Վալերիան չգիտի ումով փոխարինի նրան՝ ամբողջ ծրագրի փորձերին Արսենին է նվագել։ Արսենին, տրվելով սիրուն, ուսումն էլ է մոռացել։ Տաղանդավոր դաշնակահարը թողել է երաժշտական ուսումը, դասի չի գնացել, նրան էլ հեռացրել են ուսումնարանից։ Վալերիան չի ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը, միայն ասում է՝ բացարձակ չի հավանում այդ աղջկան։












