Անկախ երկար թռիչքներից, եթե հրավեր ստանամ հավաքականից, կմիանամ թիմին. Յուրա Մովսիսյան
SPORTԱնկախ երկար թռիչքներից, եթե Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանամ, ապա կմեկնեմ և կխաղամ հավաքականի կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ամերիկյան KUTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի «Սպարտակ»-ից MLS-ի «Ռեալ սոլթ Լեյք» տեղափոխված Յուրա Մովսիսյանը:
«Եթե հրավեր ստանամ, անպայման կշարունակեմ հանդես գալ հավաքականում: Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից է, որ պատահել է իմ կյանքում: Այնպես որ, եթե հրավիրվեմ, կմիանամ թիմին»,- ասել է Մովսիսյանը:
28-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբից ամերիկյան թիմ է տեղափոխվել վարձվճարով` մինչ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



