Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

7 հայտնի մարդիկ, ում հաշմանդամությունը չի խանգարել հասնել հաջողության

LIFE

Աշխարհահռչակ մարդիկ զերծ չեն ամեն տեսակ հիվանդություններից ու առողջական խանգարումներից, որոնք կարող էին նրանց թույլ չտալ զբաղվել իրենց սիրելի գործով ու հաջողության հասել։ Ինչևէ, այս հոդվածում ներկայացված հայտնիները հաղթահարել են դժվարին խոչընդոտներն ու այսօր մեզ համար ոգեշնչող օրինակ դարձել։

 7  Ջիմ Քերի

Ջիմ Քերին հայտնի է որպես տաղանդավոր հումորիստ-դերասան, ով տեսախցիկի առաջ կարողանում է զվարճալի դեմքեր ընդունել։ Դժվար է պատկերացնել, որ նա երիտասարդ ժամանակ լուրջ դեպրեսիաներով է տառապել։ Քերին պատմել է, որ անկողնային հիվանդ մայր է ունեցել և ստիպված է եղել զվարճալի դեմքեր ընդունել՝ նրան ծիծաղել ստիպելու համար: Ընտանիքի աղքատությունն ու մոր հիվանդությունը նրա մոտ լուրջ դեպրեսիայի պատճառ էին դարձել։ Բացի այդ, Քերին տառապում էր դիսլեքսիայից։ Նա ընկերներ չուներ դպրոցում ու արդեն հոգնել էր այն փաստից, որ ոչինչ չի հասկանում իր ուսուցիչների ասածից և դուրս եկավ դպրոցից 16 տարեկանում։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր Ջիմի համար մտավոր հետամնացի համբավով, առանց ընկերների, աղքատության մեջ։ Ինչևէ, Քերին չկոտրվեց կյանքի դժվարություններից ու ոտքի կանգնեց։ Ու չնայած այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնի, սակայն Ջիմն այսօր աշխարհահռչակ հաջողակ ու սիրված դերասան է։

Ես կենտրոնանում եմ կյանքի ցավը մոռանալու վրա։ Մոռացիր ցավը, ծաղրիր ցավին, նվազեցրու այն։ Ծիծաղի՛ր։

 6  Լյուդվիգ վան Բեթհովեն

ludwig van beethoven

Հայտնի կոմպոզիտորը, ով շարունակում էր ստեղծագործել ու նվագել նույնիսկ այն բանից հետո, երբ ամբողջությամբ խուլ էր, ուժի և նպատակասլացության հրաշալի օրինակ է։ Նա ամենահայտնի մարդկանցից մեկն է, ով թույլ չի տվել, որ իր հաշմանդամությունը հետ պահի իրեն սիրելի գործից։ Բացի այդ, Բեթհովենը նույնպես տառապում էր դեպրեսիայով՝ դժվար մանկություն ունենալու ու կյանքում բազմաթիվ հիասթափություններ տեսնելու հետևանքով։ Ինչևէ, նա թույլ չի տվել, որ դեպրեսիան արտահայտվի իր երաժշտության մեջ՝ մարդկությանը թողնելով երաժշտական գանձերի անգին ժառանգություն։

 5  Ֆրանկլին Ռուզվելտ

4. franklin_roosevelt

Ռուզվելտը ԱՄՆ միակ նախագահն է, ով այդ պաշտոնում ընտրվել է չորս անգամ՝ նախագահելով 1933-1945թթ։ Ռուզվելտը լուրջ հիվանդ էր պոլիոմելիտով։ Հիվանդությունը նրա մոտ կաթվածի հանգեցրեց, որը նա փորձում էր հաղթահարել ամբողջ կյանքի ընթացքում։ Իր հասարակական կերպարին նա չափազանց զգուշորեն էր հետևում և հրաժարվում էր անվասայլակով երևալ հասարակությանը՝ ելույթների ժամանակ փորձելով ուղիղ կանգնել և տպավորություն թողնել, որ նրա առողջական վիճակը բարելավվում է, և որ նա ապաքինվում է։

 4  Ագաթա Քրիստի

6.agatha

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր ընթերցողների կողմից սիրված գրող Ագաթա Քրիստին դիսլեքսիայով էր տառապում։ Այս խանգարումը կարող էր խանգարել Ագաթային գրել իր գրքերը, սակայն նրա ուժն ու նպատակասլացությունն օգնեցին նրան հաղթահարել խոչնդոտներն ու դառնալ աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը։

 3  Ալբերտ Էյնշտեյն

einstein

Թերևս կզարմանաք՝ հաշմանդամությունը հաղթահարած հայտնիների այս ցանկում տեսնելով Ալբերտ Էյնշտեյնին։ Էյնշտեյնը հիշողության հետ կապված խանգարումներ ուներ, որի պատճառով նա կարող էր մոռանալ այնպիսի պարզ բաներ, ինչպես, օրինակ, տարվա ամիսն էր։ Էյնշտեյնը տառապում էր նաև Ասպերգերի համախտանիշով։ Ինչևէ, նա հանճար էր, և նրա հաշմանդամությունը (որն, ամենայն հավանակությամբ, դիսլեքսիայի տարբերակ էր) չխանգարեց նրա աշխատանքին, որից մենք օգուտներ ենք քաղում մինչև այսօր։

 2  Ալան Շեփարդ

alan sheppard

Ալան Շեփարդն աշխարհի երկրորդ տիեզերագնացն է։ Շեփարդը հաջողությամբ տիեզերագնացի իր կարիերայով էր զբաղվում, երբ նրա մոտ Մենիերի վեգետանյարդային համախտանիշ հայտնաբերվեց՝ ներքին ականջի խանգարում, որով տառապում էր նաև հայտնի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը։ Մենիերի հիվանդությունը սրտխառնոց, գլխապտույտ ու հավասարակշռության կորուստ է առաջացնում, ինչը ենթադրում էր, որ Շեփարդն այլևս չէր կարող տիեզերք թռչել։ Ինչևէ, ինչպես այս ցանկի մյուս անհատները, նա նույնպես թույլ չտվեց, որ նրա հաշմանդամությունը կործանի իր կյանքը։ Մի քանի  տարի անց՝ վիրահատության ենթարկվելուց հետո, նա կրկին կարողացավ վերականգնել տիեզերագնացի իր կարիերան ու տիեզերք թռչել՝ դառնալով տարիքով ամենամեծ տիեզերագնացը, ով նշանակվեց «Apollo 14»-ի հրամանատար։

 1  Շոտլանդիայի Ռոբերտ Բրյուս արքա

Ռոբերտ Առաջինը կառավարել է Շոտլանդիան 1306-1329թթ-ին։ Նա ազգային հերոս է, ով բազմաթիվ ճակատամարտեր է մղել Շոտլանդիայի անկախության համար։ Հայտնի է, որ նա տառապում էր ծանր հիվանդությամբ, որը, դասական պատկերացումների համաձայն, բորոտություն էր։ Ինչևէ, ժամանակակից գիտության համաձայն՝ արքան ոչ թե բորոտությամբ, այլ սիֆիլիսով կամ պսորիազով էր տառապում։ Ինչևէ, Ռոբերտ Առաջինին իր հիվանդությունը չխանգարեց պայքարել ու հասնել երկրի անկախությանը։ 

 Աղբյուրը՝ Blognews.am:

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation