Սիրիական հարցում Մոկսվայի և Լոնդոնի երկխոսությունն անհրաժեշտություն է. Դեյվիդ Քեմերոն
INTERNATIONAL NEWSԼոնդոնի և Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները չպետք է խոչընդոտ լինեն սիրիական հարցի կարգավորմանն ուղղված երկխոսությանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
«Չկա կասկած, որ Սիրիայի դեպքում անհրաժեշտ է բոլոր խաղացողների մասնակցությունը, լինի դա Սաուդյան Արաբիան, Իրանը կամ Ռուսաստանը»,-«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Քեմերոնն ընդգծել է, որ ներկայում Ռուսաստանի հետ հարաբերություններում կան լուրջ դժվարություններ, բայց սիրիական խնդրի կարգավորման հարցում Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտություն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



