Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմի առաջին բեքսթեյջ կադրերն ու մանրամասները

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Tert.am Life-ի նկարահանող խումբը մեկ օր անցկացրել է «Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակում, զրուցել դերասանների, ռեժիսորի և սցենարի հեղինակների հետ, իմացել ֆիլմի մանրամասներն ու ֆիքսել այն ամենն, ինչ սովորաբար կադրից դուրս է մնում:

«Անցյալ տարի, երբ նկարեցինք «Դեպի Ճամբար»-ի 4-րդ եթերաշրջանը, մեզ մոտ միտք առաջացավ, որ կարելի է նկարահանել գեղարվեստական ֆիլմ: Ֆիլմը հագեցած կլինի ոչ միայն ճամբարի ներսում կատարվող իրադարձություններով, այլ նաև՝ դրանից դուրս հետաքրքիր պատմություններով»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է Ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն պատմությունները, որոնք հեռուստադիտողը տեսել է «Դեպի ճամբար»-ի 4 եթերաշրջանում, ֆիլմում լրիվ այլ պատմություն է: «Եվ՛ աշխարհագրությունն ենք լայնացրել, և՛ շատ դերասաններ ենք ներգրավվել: Արդեն սիրված կերպարները՝ երեխաներն ու անձնակազմը ֆիլմում կլինեն: Պատմությունը մի աղջկա մասին է, ով շատ կարևոր գործով վկայի աղջիկ է և իրեն թաքցնում են ճամբարում: Չակերտները շատ չեմ ցանկանում բացել»,- ասել է Գրիգոր Դանիելյանը:

Դանիելյանը նշել է, որ քասթինգը շատ հետաքրքիր է անցել, ներգրավվել են նաև Լևոն Հարությունյանին, Սուրեն Թումասյանին, Վաչե Երիցյանին, Լիլի Էլբակյանին:

«Նախապատրաստական աշխատանքներն ու քասթինգը շատ արագ են եղել, քանի որ զուգահեռ ավարտեցինք «Սյուրպրիզ» նախագիծն ու միանգամից անցանք գործի»

Գրիգորի համոզմամբ՝ Հայաստանում գեղարվեստական ֆիլմ շատ չի նկարահանվում, որովհետև բավականին բարդ է: «Մեր ռեժիսորը՝ Կարեն Ամյանը, ում դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է, շատ մեծ ոգևորությամբ է աշխատում, ամեն ինչ արել ենք, որ լինի մաքսիմալ բարձր որակի ֆիլմ:

Հաշվի առնելով, որ «Դեպի ճամբար» նախագծի պահանջարկը բավականին մեծ է, պետք է ամեն ինչ անենք, որ հանդիսատեսը չհիասթափվի»,- նշել է դերասանը:

«Դեպի ճամբար» գեղարվեստական Ֆիլմը հոկտեմբերի 3-ից կլինի բոլոր կինոթատրոններում: Պրեմիերան կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում:

«Մարզային ցուցադրություններ էլ ենք նախատեսել, 30-40 քաղաքում ուզում ենք ցուցադրել, իսկ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում կլինի ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև պլանավորում ենք Եվրոպայում և Ռուսաստանում»:

Ֆիլմի պրոդյուսերը նշեց, որ շատ գումար ենք ծախսել նման ֆիլմ ստանալու համար:

«Թանկ է նկարահանումը, բայց ունենք լավ գործընկերներ, որոնց շնորհիվ կարողացանք այս ֆիլմը նկարել, նաև անձնական ներդրումներ են եղել, բարդ ու թանկ բան է ֆիլմ նկարելը»,- ասել է Գրիգոր Դանիելյանը, բայց չի ցանկացել նշել, թե որքան գումար է ծախսվել ֆիմի համար:

«Շատ կուզեմ, որ հայ կինեմատոգրաֆիան զարգանա, դրա համար բոլոր ուժերս որոշել եմ ներդնել հայ կինոյի զարգացման վրա: Նկարահանումների մեծ մասն իրականացրել ենք ճամբարում, որոշ հատվածներ նկարել ենք Ջրվեժի արգելոցում, Ծաղկաձորում՝ սարի գագաթին վայրի պայմաններում, նկարելու ենք գյուղական հատվածներ, քաղաքային կտորներ: Ընդհանուր առմամբ տրամադրել ենք 30 նկարահանման օր»,- ամփոփել է Գրիգոր Դանիելյանը:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards