Յունիբանկը թողարկել է 9․75% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
SOCIETYՅունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75% և 5% տարեկան եկամտաբերությամբ: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 09.09.2024թ.: Տեղաբաշխման և ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'