Վերին Լարսի մոտ հերթում 2 608 բեռնատար սպասում է Վրաստանի սահմանն անցնելուն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերին Լարս անցակետի մոտ hուլիսի 11-ին 2 608 բեռնատար է սպասում դեպի Վրաստանի սահմանն անցնելու հերթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը՝ վկայակոչելով էլեկտրոնային հերթի տվյալները։
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով։ Այդ ռեժիմի շրջանակներում բեռնատարների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակում են մինչև կայանման վայրերում տեղերի ազատումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



