Որպես անհայտ որոնվող 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է ջրատարի բետոնե ավազանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:
Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում:
Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:
Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ամասիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Ամասիայի քննչական բաժնի պետի և օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live