Սկսել նորից․ ինչպես վերականգնվել ամուսնալուծությունից հետո
LIFEԵթե անգամ վաղուց երազում էիք վերջ տալ ամուսնու հետ հարաբերություններին, միեւնույնն է` ամուսնալուծությունը շատ ծանր հետեւանքներ է թողնում: Ամուսնալուծությունից հետո կանայք հաճախ դեպրեսսիայի մեջ են ընկնում: Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվում է եւ պետք է առաջ նայել: Ինչ անել` ամուսնալուծությունից հետո արագ ուշքի գալու համար:
Զբաղվեք ձեր մարմնով: Վերցրեք սպորտային պայուսակը, գնացեք ֆիտնեսի, ցանկալի է` խմբալային պարապմունքի: Եվ մարդկանց հետ կշփվեք, եւ կազմվածքը ավելի կգեղեցկանա: Հրաշալի դիմահարդարում ունեցեք ամեն առավոտ: Ապագայի համար սկսեք պլաններ գծել: Փորձեք հասկանալ ու զգալ, որ ամեն ինչ դեռ առջեւում է, եւ ձեզ հրաշալի պահեր են դեռ սպասվում:
Մաքրեք ննջասենյակը հիշողություններից: Անհրաժեշտ է ննջասենյակից դուրս հանել բոլոր այն իրերը, որոնք հիշեցնում են նախկին ամուսնու մասին: Ջնջեք նախկին ամուսնու հեռախոսահամարները, բոլոր տեսակի կոնտակտային տվյալները, սոցցանցերում նրա էջերը:
Ոչ մի դեպքում մենակ մի մնացեք: Դիմեք ընկերների օգնությանը: Նրանք կարող են ձեզ նոր մեկի հետ ծանոթացնել: Ճամփորդություն: Այս միջոցը լավագույնն է` մոռանալու համար հինը, եւ ամեն ինչ նորից սկսելու համար:
Եւ վերջապես, փորձեք ամուսնալուծության մեջ դրական կողմեր գտնել: Դուք ազատ եք, չունեք այն պարտավորությունները, որոնք կային ամուսնացած ժամանակ, կարող եք գնալ` ուր ուզում եք, ում հետ ուզում եք, երբ ուզում եք:



