28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Հայտնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժին:
Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



