ԱՄՆ-ում գրանցվել են Զիկի վիրուսով վարակվելու դեպքեր
INTERNATIONAL NEWSԱՄՆ Նյու Յորք նահանգում Զիկի վիրուսով վարակվելու երեք դեպք է արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է New York Times պարբերականը:
Նշվում է, որ երեք հիվանդներն էլ վերջին շրջանում այցելել են երկրներ, որտեղ մեծ է Զիկի վիրուսով վարակվելու հավանականությունը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության կենտրոնները հունվարի 22-ին ընդլայնել են այցելությունների համար անցանկալի երկրների ցանկը, որտեղ Զիկի վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է:
Այդ երկրների ցանկում են Բրազիլիան, Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Բոլիվիան, Պուերտո Ռիկոն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



