«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ են
INTERNATIONAL NEWS«Շերեմետևո» օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար: Այս մասին հայտնում է «Աերոֆլոտի» պաշտոնական Telegram-ալիքը։
«Առաջիկա օրերին Մոսկվայի շրջանում սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հուլիսի 14-ի ժամը 17.00-ից հետո ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ չվացուցակի փոփոխությունը նվազագույնի հասցնելու և Մոսկվայի ավիացիոն հանգույցի սպասման հատվածում օդանավերի կուտակումից խուսափելու համար «Աերոֆլոտի» առանձին թռիչքների ժամանումը Շերեմետևո կտեղափոխվի ավելի ուշ ժամանակի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



