Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թ.-ի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իրանում Ադրբեջանի դեսպանությունը նոր հասցեով 2024 թվականի հուլիսի 15-ից վերսկսել է իր գործունեությունը: Դեսպանը և դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունն 2023 թվականի հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո։ Դրա հետևանքով մեկ մարդ էր զոհվել, երկուսը վիրավորվել էին։