Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ-ից

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀԱՊԿ-ում 2025 թ. անդամավճարը կհաշվարկվի և կհաշվեգրվի Հայաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նա նշել է, որ 2024 թվականի համար Հայաստանի անդամավճարը գնահատվել է 53,22 միլիոն ռուբլի, սակայն, Երևանը հրաժարվել է վճարել այդ գումարը։  

Արդյո՞ք Երևանը կվճարի անդամավճարը․ Վասիլևն այս հարցին պատասխանել է, որ «դա արդեն այդ երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։ 

Բանն այն է, որ ՀԱՊԿ բյուջեն բաշխված է անդամ բոլոր երկրների միջև, դրա կեսը վճարում է Ռուսաստանը, մնացած 50%-ը հավասարապես բաշխված է մյուս 5 մասնակիցների միջև:  

Սակայն ի՞նչ ռիսկեր կարող են լինել, եթե ՀՀ–ն չվճարի անդամավճարը, արդյո՞ք այս ամենից հետո ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։ 

«ՀԱՊԿ-ը, սկզբունքորեն, ոչ միայն երկրների ամբողջականության, այլև, առհասարակ, քաղաքական կայունության երաշխավորն է։ Այսինքն, եթե մենք խոսում ենք տարածաշրջանային անվտանգության մասին, ապա, իհարկե, ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում ներկայումս առաջատար դեր է խաղում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տարածքում, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 44%-ը կողմ է երկրի արտադաշնակցային կարգավիճակին»,- ասաց Սապրիկան։

Ըստ ռուս քաղաքագետի՝ հայ հասարակության մեջ սկզբունքորեն մեծ պառակտում կա՝ մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի երկրներն են, բայց, այնուամենայնիվ, բուն Հայաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, և սա քաղաքական անկայունության հետ է կապված։ Ըստ նրա՝ Փաշինյանի նկատմամբ աջակցությունն անընդհատ նվազում է, նրա գործունեությունը դրական է գնահատում ՀՀ բնակչության միայն 34%-ը։

«ՀԱՊԿ-ը տարածաշրջանային անվտանգության և արագ արձագանքման հավաքական ուժերի երաշխավորն է։ Ըստ փաստաթղթերի՝ միշտ օգնության կգան, բայց նախ և առաջ պետք է հասկանալ, որ եթե այդ օգնությունը ուղղակիորեն, բացահայտ և հստակ խնդրում են, այսինքն՝ ինչ եղավ Ղազախստանում, ինչ եղավ այլ երկրներում։ ՀԱՊԿ-ն այն երաշխավորն է, որը հնարավորություն է տալիս որոշակի տարածաշրջաններում ապահովել անվտանգությունը։ Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ իշխանությունն ինքը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ եթե իշխանությունը միշտ չէ, որ բավարարում է երկրի ազգային շահերը, ապա պետք չէ ակնկալել, որ այս երկրի արտաքին քաղաքականությունը կորոշի միջազգային կազմակերպությունը, որն առաջին հերթին տվյալ երկրի ինքնիշխանության երաշխավորն է։ Սապրիկան հավելեց, որ եթե վարչապետն ինքը չի կարող որոշել իր հստակ դիրքորոշումը, տեսնում ենք բողոքի շարժում, որին մաքսիմալ աջակցում են Հայաստանի բնակիչները, այսինքն՝ կան տարածքային խնդիրներ, ապա այդ գործառույթները, բնականաբար, անհնար է փոխանցել միջազգային կազմակերպությանը, եթե երկրի ներսում համաձայնություն չկա:

«Կարծում եմ, ներդրման մասշտաբը և սկզբունքորեն ներդրումը սառեցնելու որոշումը կազդի երկրի կարգավիճակի վրա։ Այսինքն՝ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա լինել կազմակերպության անդամ՝ առանց կազմակերպության գործունեությունը ֆինանսավորելու։ Իմ կարծիքով՝ սկզբում դա կլինի նախազգուշացում, իսկ հետո՝ անհապաղ ՀԱՊԿ անդամի կարգավիճակի վերաբերյալ որոշում։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ը շատ կարևոր է Հայաստանի համար և եթե դադարեցնենք ներդրումները, դադարեցնենք համատեղ գործողությունները, ապա, իհարկե, շուտով Հայաստանը կարող է կորցնել անդամակցությունն այս կազմակերպությանը»,- եզրափակեց ռուս քաղաքագետը։

Մարիաննա Արամյան

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign