Կիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրող
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանց գյուղի ծնողները բարձրացրել են իրենց երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա, հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ տարեվերջյան ժողովին, որտեղ քննարկվել են անցած ուսումնական տարվա արդյունքները, Կիրանց գյուղի մի քանի ծնողներ բարձրացրել են նոր ուսումնական տարում դպրոցի նորակառույց դպրոցի շենք աշակերտների հաճախել-չհաճախելու հարցը։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո դպրոցի նորակառույց շենքը հայտնվել է սահմանից մոտ 50 մետր հեռավորությամբ։
Պետական բյուջեից Կիրանցի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 615 միլիոն դրամ, շինարարությունը սկսվել է 2022թվականին, դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվի այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Կիրանցի դպրոցի տնօրենն ասաց, որ նորակառույց դպրոց աշակերետների հաճախել-չհաճախելու վերաբերյալ ոչինչ չի որոշվել, անորոշ վիճակ է։
Համայնքապետարանին պատկանող, ներկայումս որպես Կիրանցի հիմնական դպրոց ծառայող շենքը վթարային է, դրա պատը խարխլված է»,- հայտնում է լրագրողը։

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'