ՌԴ-ն և ԱՄՆ-ն պատրաստվում են ավիաբազաներ ստեղծել Սիրիայի տարածքում
INTERNATIONAL NEWSՌուս և ամերիկացի զինվորականները միմյանցից 50 կիլոմետր հեռավորության վրա ավիաբազաներ են ստեղծում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, որոնք մոտ են Թուրքիայի և Իրաքի սահմաններին ու վերահսկվում են սիրական բանակի և քրդական ուժերի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այÕ ½ մասին հաղորդել է բրիտանական The Times պարբերականը:
Ամերիկյան հետախուզության աղբյուրները հաստատել են, որ ռուս զինվորականներն ընդլայնում են իրենց ներկայությունը Թուրքիայի սահմանին մոտ Էլ Ղամիշլի քաղաքի լքված միջազգային օդանավակայանում, որը վերահսկվում է սիրիական բանակի կողմից:
Միևնույն ժամանակ, ամերիկյան հետախուզական «Ստրատֆոր» ընկերության տվյալներով, Պենտագոնն առաջին անգամ ավիաբազա է ստեղծում Սիրիայի` քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Խոսքը Ռմելյան քաղաքի գյուղատնտեսական օդանավակայանի մասին է:



