Բանգկոկի հյուրանոցի համարում վեց օտարերկրացու մարմին է հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող Grand Hyatt Erawan շքեղ հյուրանոցում վեց մարդ է մահացել, հաղորդում է տեղական Matichon հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Օտարերկրացիների՝ երեք տղամարդու և երեք կնոջ դիակները հայտնաբերել է հյուրանոցի աշխատակցուհին։ Նրանցից հինգը սենյակում էին, ևս մեկը՝ սենյակից դուրս։ Ինչպես պարզաբանում է Sky News-ը, խոսքը Վիետնամի քաղաքացիների մասին է, որոնցից երկուսն ունեին նաեւ ամերիկյան քաղաքացիություն
«Դա ինքնավնասում չէ, այլ ինչ-որ բան մահվան պատճառ է դարձել», - ասել է Թիթին՝ հավելելով, որ ոստիկանությունը որոնում է խմբին առնվող յոթերորդ անձին։
Երեքշաբթի ուշ երեկոյան հյուրանոց այցելած բարձրաստիճան ոստիկանների հետ, Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թհավիսինը հրամայել է արագ հետաքննություն անցկացնել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live