Թրամփը կրկին մասնակցել է համագումարին և կրկին մարդ են սպանել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Միլուոկիում Հանրապետական կուսակցության համագումարի երկրորդ օրվա նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփը կրկին հանրության առաջ է հայտնվել վիրակապված ականջով:
Նախքան փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսի կողքին ամբիոնի մոտ նստելը, նրան դիմավորել են բուռն ծափահարություններով։
Սպիտակ տան նախկին ղեկավարը, սակայն, ելույթ չի ունեցել համագումարում։ Սպասվում է, որ նա ելույթ կունենա միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 18-ին։
Ի դեպ, ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այն վայրում, որտեղ ընթանում էր հանրապետականների հերթական համագումարը, ոստիկանները գնդակահարել են իրենց դանակով մոտեցած տղամարդուն:
Նշվում է, որ սպանվածը տարածքի տնանկներից մեկն է եղել, որն անկանոն վարք է ունեցել:
Ուշագրավ է, որ Թրամփի դեմ մահափորձի արդյունքում սպանվել էր նրա հավաքին ներկա մեկ քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել էին: