Արևային էներգիան դեռ բավական ետ է մնում
ECONOMICSԱյս տարվա հունվար-մայիս ամիսների Հայաստանում արևային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կազմել են ներքին գեներացիայի 9 տոկոսը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միայն արևային կայաններն արտադրել են 4 տոկոսը, իսկ մնացած մասը ստացվել է շնորհիվ ինքնավար արտադրողների (տների և ձեռնարկությունների վրա դրված վահանակների):
Հայաստանում ներկայումս արտադրվում է 1200 ՄՎտ որից 23 տոկոսը ստացվում է հիդրոէլեկտրակայաններից, 32 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայաններից, և 36 տոկոսը՝ ՀԱԷԿ-ից։ Արևային կայանների քանակությունն աճում է, բայց ոչ բավարար չափով։ Մինչդեռ իշխանությունն իր առջև նպատակ է դրել մինչև 2030 թ. էլեկտրաէներգիայի առնվազն 15 տոկոսը ստանալ արևային կայաններից։
Այս նպատակը, իհարկե, լիովին իրագործելի է, ըստ փորձագետների, ցանկության դեպքում կարելի է անցնել նույնիսկ 20 տոկոսի սահմանը։ Բայց դրա համար առաջին հերթին պետության քաղաքական կամք, բյուրոկրատական քաշքշուկների վերացում, օրենսդրական բազայի ամրապնդում է հարկավոր։
Վիճակագրական կոմիտեի տվյալները դեռ հույսեր չեն ներշնչում այդ առումով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մարինե Մուրադյան