Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Թվաբանական թեստ, որը կբացահայտի հոգևոր ու մտավոր զարգացվածության մակարդակը

LIFE

BlogNews.am-ը գրում է .

Թվաբանական այս թեստն անելու համար անհրաժեշտ է ծննդյան տարեթվի ու ամսաթվի բոլոր թվերը միմյանց գումարել. օրինակ՝ ապրիլի 6, 1972թ.-նն այսպես՝ 4+6+1+9+7+2=29, կամ հոկտեմբերի 10, 1976թ.-ը՝ 10+10+1+9+7+6=43: Ուշադրություն դարձրեք, որ հաշվարկի ժամանակ ամսվա և օրվա թիվը միանիշ թվերի չեն առանձնացվում, և երկնիշ թվերն ամբողջական են գումարվում։ Ստացված արդյունքը չպետք է գերազանցի 59-ը։ Եթե այն 59-ից ավել լինի, ապա կրկին գումարեք։ Երկնիշ թիվը Ձեր ճակատագիրն է, թաքնված ուժերի ազդեցությունը, որոնք դրսից են գալիս և այն բանի արդյունքը, ինչը կբերի Ձեզ Ձեր ապագան։

Тест: Какой ваш уровень развития души

ԱՐԴՅՈՒՆՔԸ

1-9։ Կարմայական խնդիրների բացակայություն (բացի սերունդը շարունակելու պարտքից)։ Մարդկանց առջև այս մակարդակը որևէ նպատակ չի դնում ու ինքնազարգացում չի պահանջում։ Կարիելի է զբաղվել, ինչով պատահի։ Միակ պայմանն այն է, որ այս մարդիկ պետք է ապրեն իրենց սեփական խղճին համապատասխան։

10-19։ Առաջին մակարդակ։ Սա նշանակում է, որ Դուք պետք է Ձեր հիմնական ժամանակը նվիրեք ինքնազարգացմանը, զարգացնեք Ձեր կամքը, կատարելագործեք Ձեր մարմինն ու ոգին։ Ձեզ աշխարհիկ գործեր են սպասում, և բարձր հարցերը Ձեզ համար չեն։

20-29։ Երկրորդ մակարդակ։ Այստեղ գտնվող մարդը պետք է կատարի իր երկրային կարման՝ իր ծագման, նախնիների փորձի վրա հիմնվելով։ Անհրաժեշտ է զարգացնել Ձեր ինտուիցիան, սովորել կառավարել սեփական ենթագիտակցությունը։

30-39։ Այս մակարդակի մարդիկ ունակ են ազդեցություն գործել շրջապատի մարդկանց գիտակցության վրա։ Եթե Դուք գտնվում եք երրորդ մակարդակում, ապա իմացեք, որ այս կյանքում Ձեր կոչումը մյուսներին փիլիսոփայական աշխարհայացքն ու կյանքն ապրելու հիմունքները սովորեցնելն է։ Այդ իսկ պատճառով Դուք ինքներդ պետք է շատ բան սովորեք, որպեսզի Ձեր գիտելիքները կարողանաք փոխանցել մյուսներին։

40-49։ Գիտակցության բարձր մակարդակ։ Ինտելեկտուալ, փիլիսոփա, ուսուցիչ։ Դուք պետք է ձգտեք հասկանալ կյանքի բարձրագույն իմաստն ու տիեզերքի հիմքերը։ Կյանքում Ձեր նպատակը գիտակցության նոր մակարդակի հասնելն է։

50-59։ Հինգերորդ մակարդակի մարդը դիտորդ է, Բարձրագույն Գիտակցության ու մարդկանց միջև միջնորդ։ Դուք թաքնված տեղեկատվության կրող եք։ Ձեր նպատակն է ինքնակատարելագործումն ու միայնությունը։ Սակայն սա չի նշանակում, որ այս մակարդակի մարդիկ միշտ լուսավոր ու մաքուր են։ Շատ հաճախ նրանք ճակատագրի սիրելիներն են, ովքեր ամեն ինչ ավելի հեշտ են ստանում, քան մյուսները։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են այս մարդիկ դադարում հետևել իրենց, դաստիարակել իրենք իրենց, իրենց հոգին և ընկնում են։ Սկսում են ապրել՝ միայն օգտագործելով։ Իհարկե ապագա կյանքում նրանց հատուցում է սպասվում և ավելի ցածր մակարդակ ընկնելը։ Այս մակարդակը պարտավորեցնում է այնպիսի կյանքով ապրել, որը կարող է հարստացնել հոգին ու ազնվացնել սերունդը։

10 - երջանիկ թիվ։ Պատվի, ինքնավստահության թիվ։ Սա անկում ու վերելք է։ Շատ հաջողակ թիվ ապագայի համար։

11 – բարդ թիվ։ Նախազգուշացնում է թաքնված վտանգների, փորձությունների ու դավաճանության մասին։ Այս մարդը կարող է զբաղվել գերբնական գիտություններով, սակայն մեծ զգուշությամբ։

12 – տառապանքի և անհանգստության թիվ։ Այս թվի մարդիկ կարող են ինտրիգների զոհ դառնալ։ Այս մարդկանց խորհուրդ չի տրվում ամեն տեսակ միությունների ու կազմակերպությունների մեջ ներգրավվելը, որոնք ինչ-որ մեկի դեմ են հանդես գալիս։

13 – խորհրդանշում է ծրագրերի, ժամանման վայրերի փոփոխությունն ու զգուշացնում է վտանգների մասին։ Հնում ասում էին, որ նա, ով հասկանում է 13 թիվը, ուժ ու իշխանություն է ստանում։ Նշանը կյանքում լուրջ փոփոխություններ է խորհրդանշում. ինչպես լավ, այնպես էլ վատ։

14 – զգուշացնում է մարդուն բնական կատակլիզմների մասին. քամու, ջրի, կրակի ու օդի հետ կապած։ Սրա հետ միասին բարենպաստ է գործարքների, բիզնեսի համար, սակայն որոշակի ռիսկի առկայությամբ։ Եթե 14 թիվը հայտնվի ապագա իրադարձությունների հաշվարկների արդյունքում, ապա հարկ է զգույշ լինել։

15 – այս թվի մարդիկ մեծ խառնվածք ունեն և իրենց անձնական ձգողականության հետ միասին հաջողությամբ կարողանում են օգտագործել դա՝ իրենց նպատակներին հասնելու համար։ 15 թիվը խթանում է հռետորության ու երաժշտական կարողությունները։ Այս թիվը հաջողություն է խոստանում, սակայն երբեմն ստիպում է մարդկանց շահադիտական նպատակներով դիմել կախարդության։

16 – գալիք աղետները կամ ծրագրերի խափանումը կանխագուշակող թիվ։ Այս թիվը զգուշացնում է չար ճակատագրի մասին, որը կարող է պատահել մարդուն, և այն մասին, որ որոշումները պետք է զգուշությամբ կայացնել՝ վատ հետևանքներից խուսափելու համար։

17 – բարձր հոգևոր թիվ։ Երջանկություն, ազատություն ու կյանքի փոփոխություններ բերող թիվ է։

18 – խորհրդանշում է կյանքի հոգևոր կողմի ոչնչացումը աշխարհում։ Այս թվի մարդիկ դաժան են, գռեհիկ, բռնակալ, կռվարար ու ամեն տեսակ հակասոցիալական հեղափոխությունների մասնակից։ Որոշ դեպքերում այս թիվը «սև» բիզնեսի խորհրդանիշն է։ Այս թիվը կապված է խաբեբայության ու դավաճանության հետ։ Այն նաև հուշում է զգուշանալ ջրից, կրակից ու պայթուցիկ նյութերից։

19 - խորհրդանշում է արևը։ Չափազանց բարենպաստ թիվ է, որը երջանկություն, հաջողություն, հարգանք ու ճանաչում է խոստանում։

20 – երկակի նշանակություն ունի։ Մի կողմից այն գործելու, նոր ծրագրեր իրականացնելու կոչ է (սակայն այս ծրագրերը պետք է իսկապես մեծ լինեն), մյուս կողմից այն խորհրդանշում է նպատակների հասնելու ճանապարհին հանդիպող խոչընդոտները, որոնք կարող են հաղթահարվել մարդու հոգևոր զարգացման ճանապարհով։

21 – խորհրդանշում է տիեզերքը։ Սա պատվի, կյանքի վերելքի ու հաջողության խորհրդանիշն է։ Այն խորհրդանշում է մարտից հետո հաղթանակը։ Չափազանց բարեհաջող թիվ է ապագա իրադարձությունների առումով։

22, 58 – այս թիվը բարի ու վստահող մարդու թիվ է, ում ուսերին բազմաթիվ սխալների պարկ կա։ Մարդկանց զգուշացնում է այն մասին, որ նրանք ապրում են պատրանքների գերության մեջ և արթնանում են միայն վտանգի ժամանակ։ Այս թվերը հուշում են զգույշ լինել ապագայում։

23, 59 - մոգական ազդեցություն ունի, կանխատեսում է հաջողություն կարիերայում ու գործերում։ Ապագային առումով այս թիվը բարենպաստ է և բոլոր նոր սկսված գործերում հաջողություն է խոստանում։

6, 24, 33, 42 – երջանիկ թիվ. հաջողություն և աջակցություն բոլոր նոր նախաձեռնություններում, հաջողություն սիրո մեջ։ Ապագայի առումով բարենպաստ նշան։

25, 34 – սեփական փորձի շնորհիվ առաջ գնալու կարողություն։ Այսպիսի մարդն աղետները կանխազգալու սուր զգացողություն ունի։ Այս թիվը տարիների հետ կյանքում ավելի ու ավելի շատ հիասթափություններ ու խաբվածություն է հուշում։ Պետք է հնարավորինս զգույշ լինել։

27, 36, 45, 54 – լավ նշան է։ Նշանակում է, որ մարդը պարգևատրվում է արդյունավետ մտածողության, ստեղծագործական աշխատանքի ու բարձր ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ։ Ապագայի առումով թիվը բարենպաստ է։

28, 55 – հակասական ու երկակի իմաստով նշան։ Մարդը մեծ կարողություններ ունի։ Սակայն այս մարդիկ իրենց գիտակցության մեջ կես ճշմարտություն ունեն և օրենքներին ընդդիմանալու հակում։ Նրանք հակված են կյանքում քայլել միայն արդեն իսկ տրորված ճանապարհով։ Ապագայի առումով այս թիվն այնքան էլ բարենպատ չէ։

29, 38, 47, 56 – կեղծավորություն, խաբեբայություն և նույնիսկ դավաճանություն է խորհրդանշում շրջապատից։ Այս մարդը մշտապես կբախվի ծանր փորձությունների, ընկերների ու հակառակ սեռի կողմից դավաճանության։ Ապագայի առումով թիվը վտանգ է կանխատեսում։

30, 39, 48, 57 – շրջապատի նկատմամբ մտավոր ինտելեկտուալ գերազանցություն։ Այս մարդիկ, սակայն, չեն թաքցնում նաև նյութականի նկատմամբ իրենց սերը։ Այս նշանը չեզոք է, չի կանխատեսում ո՛չ երջանկություն, ո՛չ էլ դժբախտություն. ամեն ինչ կախված է այն կրող մարդուց։

31, 40, 49 – նման է նախորդին, բացառությամբ նրա, որ այս մարդիկ ներամփոփ են, հաճախ միայնակ են լինում նույնիսկ իրադարձությունների կիզակետում գտնվելիս։Նյութականի տեսակետից թիվը բավականին անբարենպաստ է։

32, 41, 50 - այս նշանը մոգական այնպիսի ազդեցություն ունի, ինչպես 23-ը։ Այս մարդը գտնվում է մարդկանց հետ ներդաշնակ հարաբերություններում, սակայն պետք է կարողանա գաղտնի պահել իր ծրագրերը շրջապատից, այլապես դրանք չեն իրականանա։ Նշանը բարենպաստ է ապագայի համար։

37, 46 – բարության, երջանիկ սիրո և ընկերության խորհրդանիշ։ Ներդաշնակություն հակառակ սեռի հետ հարաբերություններում և հաջողություն համատեղ նախագծերում։ Բարենպաստ է ապագայի համար։

43, 52 – բավականին դժբախտ թիվ։ Խորհրդանշում է հեղափոխությունը, հեղաշրջումը, փորձություններն ու ճակատագրի հարվածները։ Ապագայի առումով անբարենպաստ է։

51 – հսկայական ներուժի ու մարտիկի բնույթի խորհրդանիշ։ Ենթադրում է անսպասելի կարիերա։ Բարենպաստ է զինվորականների, ծովագնացների ու առհասարակ առաջնորդների համար։

Այժմ դու ընդհանուր պատկերացումներ ունես այն մասին, թե ինչ է պետք քեզ կյանքում։ Սակայն մի՛ շտապիր եզրակացություններ անել։ Ապագայի մասին ավելի պարզ պատկերացումներ ունենալու համար դեռ շատ բան է անհրաժեշտ հաշվարկել ու գաղտնազերծել։

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another