Iko ընկերությունը ներկայացրել է իր ճկուն և գերթեթև արևային մարտկոցը
ECONOMICSՖրանսիական Iko ընկերությունը գործարկել է իր նոր Excel Solar արտադրանքի գիծը, որն արտադրում է ինքնասոսնձվող, ճկուն և թեթև արևային ֆոտոգալվանային մոդուլներ, գրում է overclockers.ru-ն:
Հարթ տանիքների ջրամեկուսիչներ արտադրող ֆրանսիական Iko ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ ներկա է նաև ֆոտովոլտային շուկայում։ Նա վաճառում է, մասնավորապես, արևային մարտկոցներ շրջանակի մեջ, որը նախատեսված է շենքերի տանիքներին տեղադրելու համար։ Այդ ոլորտում իր առաջարկներն ընդլայնելու համար էլ ընկերությունը սկսել է թողարկել իր Excel Solar արտադրանքի նոր շարքը, որոնք հարմար են նույնիսկ կտրուկ թեքված կամ կոր տանիքների համար:
Ըստ Iko-ի ֆոտոգալվանային արտադրանքի մենեջեր Ռոլան Կոլինի IKO Excel-ի այդ արևային վահանակներն իդեալական են տեռասների տանիքների համար, որոնք «չեն կարող կրել շրջանակված արևային վահանակներ մոնտաժային կառուցվածքի բեռնվածության պատճառով»: Ընկերության արևային վահանակներում օգտագործվում են Ասիայում արտադրված բյուրեղային սիլիցիումային տարրեր, որոնք ունեն 18,3 % արդյունավետություն: Ինչ վերաբերում է դրանց հզորությանը, ապա այն տատանվում է կախված մոդելից, սակայն չի գերազանցում 520 Վտ-ը, ընդ որում ամենաթուլ տարբերակում այն 100 Վտ է։ Ֆրանսիական ապրանքանիշի արևային ֆոտովոլտային վահանակների այս նոր տեսականին կշռում է 2,5 կգ/մ2, ինչը շուկայում ամենաթեթևներից է: Համեմատության համար նշենք, որ սովորական շրջանակով արևային մարտկոցների մոդուլները սովորաբար կշռում են 12 կգ/մ2-ից մինչև 14 կգ/մ2:
Iko-ի այս նոր արտադրանքի հիմնական առավելություններից մեկը դրանց կպչուն հիմքն է, որը մեծապես հեշտացնում է տեղադրման աշխատանքները, և այն կարելի է կպցնել անմիջապես ջրամեկուսիչ նյութերի վրա: Բացի այդ, արևային մոդուլները կարող են տեղադրվել ինչպես մեկ շերտով, այնպես էլ բազմաշերտով՝ կախված տանիքների կարիքներից և բնութագրերից:
IKO Excel Solar պանելներ արդեն տեղադրվել են Ֆրանսիայի որոշ շենքերի վրա։ Դրանց թվում է Մոնտելիմարի Nougat Chabert գործարանի տանիքը, որն ունի 2000-ից մի փոքր ավելի վահանակ՝ 275 կՎտ ընդհանուր հզորությամբ: Iko-ն իր ինքնասոսնձվող վահանակները տեղադրել է նաև ֆրանսիական շոկոլադ արտադրող Cemoi գործարանի տանիքին: Այդ արևային զանգվածի ընդհանուր հզորությունը 550 կՎտ է:
Iko-ի կողմից մշակված արևային մարտկոցների այս նոր հայեցակարգը և՛ գրավիչ է, և՛ խոստումնալից, ասում են արևային էներգիայի փորձագետները: Դրանց ինքնասոսնձվող լինելը իսկապես մեծ առավելություն է տալիս Excel Solar-ին իր մրցակիցների նկատմամբ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]