Ինչպես անցկացնել աչքերի հոգնածությունը․ տնական միջոցներ
LIFEԱյսօր գրեթե չկա մեկը, ով օրվա մեծ մասը համակարգչի դիմաց չանցկացնի։ Եթե համակարգչի դիմաց չենք, անընդհատ հեռախոսին ենք նայում, համար ենք հավաքում եւ այլն, ինչի հետեւանքով աչքերն անտանելի հոգնում են։ Երեկոյան այլեւս ունակ չենք էկրանին նայել, իսկ առավոտյան արթնանում ենք ուռած եւ կարմրած աչքերով։
Ահա տնական միջոցներ, որոնք կանցկացնեն աչքերի հոգնածությունը։
Մաղադանոս
Կանաչին կտրատեք, փաթաթեք բարակ կտորով, այն մի քանի վայրկյանով եռման ջրի մեջ մտցրեք, թողեք հովանա, քամեք ու դրեք աչքերին։ 10 րոպե թողեք աչքերին։ Կարեւոր է, որ անպայման մզեք, որպեսզի ոչ մի կաթիլ ջուր աչքերի մեջ չհայտնվի։
Կաթ
Սառը կաթը նույնպես հանգստացնում է աչքերն ու անցկացնում կոպերի ուռածությունը։ Բամբակը թրջեք սառը կաթի մեջ եւ դրեք աչքերին ու պառկեք 15 րոպե։
Վարունգ
Վարունգը լավագույն միջոցներից է՝ աչքերի տակի պարկերն անցկացնելու համար։ Բացի այդ, այն հանում է աչքերի հոգնածությունը։ Կարող եք կլոր կտրել վարունգն ու դնել աչքերին կամ էլ քամել վարունգն ու բամբակը թրջեք դրա հյութի մեջ, 15 րոպե դրեք աչքերին։ Սակայն զգույշ եղեք, որ աչքերի մեջ չլցվի վարունգի հյութը։
Ձվի սպիտակուցը
Հում ձվի սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից, հարեք, մատների ծայրերով քսեք աչքերի շուրջ, թողեք չորանա, հետո լվացեք սառը ջրով։
Հում կարտոֆիլ
Կարտոֆիլում առկա օսլան հանում է աչքերի ուռածությունը, հանգստացնում դրանք։ Կրեք կարտոֆիլի բարակ շերտեր, դրեք աչքերին, 10 րոպե թողեք։ Կարող եք քերել, կտորի վրա դնել ու այդպես դնել աչքերին, սակայն այնպես, որ հյութը չկաթի աչքերի մեջ։
Թեյ
Թեյը նույնպես հանգստացնում է աչքերը, սակայն հիշեք, որ պետք է սովորական սեւ թեյ լինի, առանց հավելումների։ Լավ տարբերակ է երիցուկի թեյը։ Կտորը տրջեք դրանցով, դրեք աչքերին, թողեք 15 րոպե։



