Հս. Կորեայի և ՌԴ-ի բանակները պետք է ավելի սերտ միավորվեն՝ խաղաղությունը պաշտպանելու համար. Կիմ Չեն Ըն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ընդունել է ռուսական ռազմական պատվիրակությանը, հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Հանդիպմանը նա հայտարարել է Մոսկվային «շարունակական ուժեղ աջակցության մասին» և կոչ արել երկու երկրների բանակներին «ավելի սերտորեն միավորվել խաղաղությունը պաշտպանելու համար»։
ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյի հետ զրույցում Հյուսիսային Կորեայի առաջնորդը «ռազմական ողջույններ է հղել» Ռուսաստանի բանակին և ժողովրդին։ Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ զինվորականները պաշտպանում են պետության ինքնիշխան իրավունքները և անվտանգությունը։
Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը «անվտանգության փոխադարձ շահերը պաշտպանելու համար»։
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ երկու երկրների բանակները պետք է ավելի սերտորեն միավորվեն՝ տարածաշրջանային և գլոբալ խաղաղության և միջազգային արդարության պաշտպանության գործում կարևոր դեր խաղալու համար։