Հունաստանի վարչապետը պետք է հեռանա` վարկատուների հետ համաձայնության դեպքում. Սարկոզի
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Հունաստանի գործող վարչապետը պետք է հեռանա այն դեպքում, եթե Հունաստանն ու վարկատուները համաձայնության գան:
«Գազետա»-ի փոխանցմամբ` Սարկոզին մասնավորապես ասել է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարական տա, եթե ժողովուրդը քվեարկի ներկա վիճակով վարկատուների հետ համաձայնության ձեռքբերման օգտին:
Սարկոզիի գնահատմամբ` «պարոն Ցիպրասն ինքն իրեն անելանելի վիճակում է դնում: Եթե Հունաստանի ժողովուրդը քվեարկի Եվրոպայի կողմից առաջարկված ծրագրի օգտին, նա ստիպված կլինի հեռանալ»:
Ֆրանսիայի նախկին նախագահն ասել է նաև, որ հանրաքվեին մերժման օգտին քվեարկելու դեպքում էլ Ցիպրասը պետք է բանակցություններ վարի առաջվանից էլ ավելի կոշտ պայմաններում:
Վաղը` հուլիսի 5-ի առավոտյան 7-ից Հունաստանի ազգաբնակչությունը հանրաքվեով որոշելու է պարտքերի ու դեֆոլտի մեջ հայտնված երկրի հետագա ճակատագիրը:



