«Կերպարս վերջում հերոս է դառնում». Գարիկ Սեփխանյանը՝ «Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նկարահանումներն անցնում են ձանձրալի, կարևորը գումար ենք ստանում»,- կատակում է դերասան Գարիկ Սեփխանյանն ու ավելացնում.
«Կերպարս արդեն 4 եթերաշրջանից բոլորին հայտնի է, պարզապես մի գիծ է ավելացել, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել: Միայն կասեմ, որ կերպարս վերջում հերոս է դառնում, Քաջ Նազարի պատմությունն է հիշեցնում: Ֆիլմը նայելուց հետո կհասկանաք»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Նրա խոսքով՝ «Դեպի ճամբար» գեղարվեստական ֆիլմը բավական կտարբերվի, որովհետև սցենարում շատ հետաքրքիր գծեր կան: «Գլխավոր հերոսները նույնն են, բայց սյուժեն լրիվ այլ բանի մասին է ու շատ հետաքրքիր է: Հուսամ հանդիսատեսը կհավանի մեր աշխատանքը»,- նշեց Գարիկ Սեփխանյանը:
«Դեպի ճամբար» գեղարվեստական Ֆիլմը հոկտեմբերի 3-ից կլինի բոլոր կինոթատրոններում: Պրեմիերան կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում:
Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը նշել էր, որ պատմությունը մի աղջկա մասին է, ով շատ կարևոր գործով վկայի աղջիկ է և իրեն թաքցնում են ճամբարում: «Չակերտները շատ չեմ ցանկանում բացել»:
Նա նաև նշել էր, որ քասթինգը շատ հետաքրքիր է անցել, ներգրավվել են նաև դերասաններ Լևոն Հարությունյանին, Սուրեն Թումասյանին, Վաչե Երիցյանին, Լիլի Էլբակյանին: