Երկու զինծառայող է զոհվել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով
SOCIETYԲերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը:
Բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ են, ՀՀ քաղաքացիներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



